Իսպանիայի ոստիկանությունը հետաքննում է դեկտեմբերի 1-ի վաղ առավոտյան Մադրիդի մերձակայքում գտնվող ավիաբազա ուղարկված կասկածելի ծանրոցը։
Իսպանական կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ մեկ այլ պայթուցիկ փաթեթ էլ հայտնաբերվել նոյեմբերի 30-ին Սարագոսայի զենքի գործարանում, որտեղ արտադրվող նռնականետերը Մադրիդն Ուկրաինա է ուղարկել։
Երեկ էլ Մադրիդում ուկրաինական դեսպանատանն է տեղի ունեցել պայթյուն, որը Իսպանիայի Ազգային դատարանը դիտարկում է որպես ահաբեկչություն, հաղորդում է իսպանական Europa Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Լրատվամիջոցի համաձայն՝ հետաքննությունը կմեկնարկի ոստիկանության նախնական զեկույցից հետո, որում պետք է տեղ գտնեն միջադեպի առանցքային մանրամասները։
Իսպանական մայրաքաղաքում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունում պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Հաղորդվել է մեկ վիրավորի մասին։ Պայթուցիկ սարքը տեղադրված էր դեսպանին հասցեագրված ծանրոցում։
Միջադեպից հետո Ուկրաինայի արտգործնախարարը հանձնարարել է բոլոր ուկրաինական դեսպանատներում խստացնել հսկողությունը և ստացվող նամակներն ու ծանրոցները պարտադիր զննել հատուկ սարքերով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան տարածքում նամակ է պայթել