Մատչելիության հղումներ

Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան տարածքում նամակ է պայթել


Իսպանացի ոստիկանները և քննիչներն Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ, Մադրիդ, 30 նոյեմբերի, 2022թ.
Իսպանացի ոստիկանները և քննիչներն Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ, Մադրիդ, 30 նոյեմբերի, 2022թ.

Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան տարածքում պայթել է փոստով ստացված մի նամակ: Դեսպանական աշխատողը թեթև վնասվածք է ստացել:

Իսպանացի ոստիկանները և քննիչները ստուգում են տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Ենթադրվում է, որ այդ նամակը հասցեագրված էր Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերհիյ Պոհորեզլևին:

Իսպանիայում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ Օլեհ Նիկոլենկոն Facebook-ի էջում տեղադրել է գրառում, որի համաձայն, «նամակը բացած աշխատակիցը ստացել է կյանքին չսպառնացող վնասվածքներ»:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կարգադրել է բոլոր ուկրաինական դեսպանատներում խստացնել հսկողությունը և ստացվող նամակներն ու ծանրոցները պարտադիր զննել հատուկ սարքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG