Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերին են անդրադարձել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։
Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ և կարևոր միջոցն են ցանկացած հակամարտության կարգավորման և առաջընթաց ապահովելու համար։
Հանդիպման մասնակիցները շեշտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության կարևորությունը և դրական դինամիկան, համագործակցության հետագա խորացման և ամրապնդման լիակատար հանձնառություն են հայտնել։
Ռիքերը Թբիլիսի է մեկնել Բաքվից, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության հետ, և ժամանելու է նաև Երևան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիլիպ Ռիքերը Բաքվից ուղևորվում է Թբիլիսի և Երևան