Բախումներ Բրյուսելում՝ ֆուտբոլասերների ու ոստիկանների միջև

Մարոկկոյի ընտրանին տոնում է հաղթանակը, Քաթար, 27 նոյեմբերի, 2022թ.

Երեկ Բրյուսելի կենտրոնում անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլասերների ու ոստիկանների միջև աշխարհի առաջնության Մարոկկո-Բելգիա խաղից հետո, որին բելգիացիները պարտվել են 0-2 հաշվով։

Մոտ 200 երիտասարդներ հրկիզել են աղբամաններ, ջարդել մեքենաներ։ Նրանք դիմադրել են ոստիկաններին, ովքեր հետո ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել՝ ֆուտբոլասերներին ցրելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր սենսացիա Քաթարում. Մարոկկոն հաղթեց Բելգիային