Ադրբեջանի նախագահ Իլմահ Ալիևն այսօր Բաքվում իր նստավայրում ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին:
«Հանդիպման ընթացում մտքեր են փոխանակվել հայ - ադրբեջանական հարաբերությունների բարելավման, խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցային գործընթացի և սահմանազատման հարցով Բրյուսելում նոյեմբերի 3-ին կայացած հանդիպման վերաբերյալ», - ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում «կառուցողական» են որակում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստի մթնոլորտըՀարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին անգամ Երևան է այցելել և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել հոկտեմբերի 29-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը և Կլաարը կարևորել են ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում