Երեկոյան ադրբեջանական զինուժը սահմանին խախտել է հրադադարը. ՀՀ ՊՆ

Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը սահմանի արևելյան հատվածում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, նաև փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «կտրականապես հերքում է» այս հաղորդումը: