«Հայաստանի վարչապետի ելույթի պահին Ղրղըզստանի նախագահ Ժապարովն ակնոցն էր մաքրում, Պուտինը փաստաթղթեր էր ընթերցում, Լուկաշենկոն զրուցում էր օգնականի հետ, իսկ Ռահմոնը փորձում էր հարմար տեղավորվել աթոռին». - առանձնացնելով այդ դրվագը՝ "Росбалт" կայքի Տելեգրամ ալիքը կարծես ցանկանում է փոխանցել, որ Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները ներկա էին որևէ բան չպարտադրող հանդիպման, որի ընթացքում պետք է ինչ-որ հայտարարություններ հնչեցնել, ճաշել ու տուն վերադառնալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում դաշինքի իմիջին. ՓաշինյանՄինչդեռ, ըստ "Независимая газета"-ի, երևանյան հավաքի նպատակն էր փրկել ՀԱՊԿ-ը փլուզումից:
Այդ կարծիքն է հայտնել հետխորհրդային տարածքի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը: Ներկայիս քաոսային և անկանխատեսելի իրավիճակում շատերը, այդ թվում՝ Հայաստանում, դժգոհություն են հայտնում ՀԱՊԿ-ի անզորության, կամ ինչպես փորձագետն է որակում՝ «իմպոտենցիայի» կապակցությամբ:
Երևանում հնչում են ՀԱՊԿ-ից հեռանալու կոչեր, քանի որ պաշտպանական կառույցից օգուտ չկա: Բայց դժվար թե Հայաստանը գնա այդ քայլին, քանի որ դա կհարվածի Ռուսաստանի ինքնասիրությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ակցիաներ Երևանում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերովԱռավել հավանական է, որ ոչինչ չստանալով՝ Հայաստանը կորդեգրի իր շահերին անմիջականորեն չառնչվող մնացած հարցերի նկատմամբ բացարձակ անտաբեր դիրք և այն միշտ կբացատրի Ադրբեջանի հետ սահմանին առկա լարվածությամբ:
«КоммерсантЪ»-ը նշում է, որ Հայաստանը շարունակում է օգնություն ակնկալել ՀԱՊԿ-ից, թեպետ նախօրեին Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը, դրանից առաջ էլ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հստակ ասել էին, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը ՀԱՊԿ-ի լիազորություններին հետ կապ չունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթըՀԱՊԿ-ի լիդերները չափազանց տարբեր տեսակետներից են ընկալում այդ կառույցի նպատակները: Հայաստանի բոլոր դիմումներին տրվել են լղոզված պատասխաններ:
Զարմանալի չէ, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի գումարման ժամին Երևանում տեղի են ունեցել բողոքի ցույցեր և հնչել են «Փա՛ռք Ուկրաինային», «Ռուսաստանը թշնամի է», «Դուրս գանք ՀԱՊԿ-ից» կարգախոսները:
Գործնականում ՀԱՊԿ-ը մեկ անգամ է ակտիվություն դրսևորել, երբ մասնակցել է Ղազախստանում ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանը:
Հայաստանի հարցում կազմակերպությունը սահմանափակվել է հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու անհրաժեշտոության մասին հայտարարություններով և ինչ-որ փուլում ինչ-որ առաջարկ ներկայացնելու մշուշոտ խոստումներով:
Երևանյան հավաքին են անդրադարձել նաև արևմտյան լրատվամիջոցները՝ Euronews-ը, BBC-ն, լրատվական գործակալությունները, տարբեր երկրների պետական այրեր: Նրանց ուշադրությունից չի վրիպել ավանդաբար Ռուսաստանի դաշնակիցը համարվող Հաաստանում հակակրեմլյան ցույցերի փաստը:
Լիտվայի անկախության շարժման լիդեր, Գերագույն խորհրդի նախագահ, ապա հետխորհրդային Լիտվայի խորհրդարանի նախագահ, երկրի առաջին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսի թոռը՝ Լիտվայի ներկայիս արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նոյեմբերի 23-ին Թվիթերում գրել է, թե Պուտինի երևանյան այցի դեմ բողոքող հայերն իրեն հիշեցրել են 1990-ին Գորբաչովի Վիլնյուս կատարած այցի դեմ բողոքող լիտվացիներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պուտինի այցի դեմ բողոքող հայերն ինձ հիշեցնում են Գորբաչովի՝ Վիլնյուս այցի դեմ բողոքող լիտվացիներին». Լիտվայի ԱԳ նախարարԱյն ժամանակ Գաբիելիուս Լանդսբերգիսը 10 տարեկան էլ չէր: Լիտվայում տեղակայված էր խորհրդային բանակը, որն 91-ին գրոհել էր Վիլնյուսի հեռուստաաշտարակը, փողոցներում կրակ բացել մարդկանց վրա, սպանել շատերին:
Բայց դա վաղուց անցյալում է, ռուսական զորք այնտեղ չկա, 2004-ին Լիտվան միացել է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: