Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել Ադրբեջանի զինված ուժերի Առաջին բանակային կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլիի աղմկահարույց ձայնագրության առնչությամբ։
Ադրբեջանական APA գործակալությանը հղում անելով՝ գերատեսչությանը հաղորդում է, որ համացանցում հրապարակված ձայնագրության առնչությամբ հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` ադրբեջանական ծագման ռուսաստանաբնակ միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովը։
Ադրբեջանցի զինվորականը այդ ձայնագրությունում խոսում է պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի դժվարությունների մասին։ Ըստ ադրբեջանցի զինվորականի, 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվեց հաղթել երկու հիմնական գործոնների՝ հարձակման ընթացքում կորուստների հետ հաշվի չնստելու և թուրքական հարվածային անօդաչուների շնորհիվ։
Ըստ Meydan TV-ի, ձայնագրությունն արվել է ռազմական գործողությունների ավարտից մի քանի օր անց և գնդապետ Սամիդլիի մահվանից մի քանի օր առաջ։ Ադրբեջանցի սպան զոհվել էր 2020-ի նոյեմբերի 23-ին Մատաղիսում` ականի պայթյունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բայրաքթարներ» և ծանր կորուստներ»․ ադրբեջանցի գնդապետը մահվանից առաջ բացահայտել է պատերազմում Բաքվի հաջողության գաղտնիքը