Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային հարվածները ընդամենը սկիզբն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջաններին հասցված օդային հարվածները ընդամենը սկիզբն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Անկարան անցած օրերին Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում օդային գործողություններ է սկսել՝ «ահաբեկիչներին ոչնչացնելու» նպատակով: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործող քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերին հասցված հարվածները նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանն են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողանը կրկին պնդում է, որ թուրքական զորքերը ցամաքային գործողություն են իրականացնելու ՍիրիայումԷրդողան. «Քրդերի դեմ գրոհներն անհրաժեշտ էին, քանի որ ռուսները չեն կատարել խոստումները»Թուրքիան չի սահմանափակվի Սիրիայում և Իրաքում օդային հարձակումներով. ԷրդողանԱնկարան Քրդական կուսակցությանն է մեղադրում Ստամբուլի ահաբեկչության համար. նրանք հերքում են

«Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին հասցված օդային հարվածները միայն սկիզբն են։ Մենք երբեք այսքան լուրջ տրամադրված չենք եղել մեր սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում: Մենք կանցնենք գործողության մեզ համար ամենահարմար պահին», - Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է նախագահ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Սիրիայի և Իրաքի կառավարությունները չպետք է որևէ վտանգ զգան, քանի որ Անկարան մտադիր է ապահովել այդ երկրների տարածքային ամբողջականությունը: