Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ոստիկանությունը խուզարկություն են անցկացնում Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրի տարածքում:
Իրավապահները հայտնել են, որ նպատակն է «կասեցնել ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողությունները»:
Կիև-Պեչորյան մայրավանքը համարվում է Ուկրաինայի պատմամշակությային ամենակարևոր արժեքներից մեկը: Այն հանդիսանում է Մոսկվայի Պատրիարքարանի հովանու ներքո գործող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու կենտրոնը:
Ուկրաինացի իրավապահները նշում են, որ ռուսական գաղտնի ծառայությունների փորձում են այդ մայրավանքն օգտագործել «ռուսական աշխարհի» գաղափարախոսությունը տարածելու նպատակով:
Ըստ ուկրաինական կողմի, ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերը կարող են պատսպարվել համալիրի տարածքում և այնտեղ զենք պահեստավորել:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկության արդյունքների մասին տեղեկատվություն դեռ չի հրապարակել: