Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի խմելու ջրի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը։
«Այսինքն մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա», - ասված է հաղորդագրությունում։
Ըստ նախարարության՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) արդեն ավարտել է մոտ ջուրը թանկացնելու «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։
Հանձնաժողովն առաջարկում է 2023 թվականից մեկ խորանարդ մետր ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։
Ջուրն այս տարի արդեն մեկ անգամ թանկացել էր 20 դրամով, և ահա ընդամենը 8 ամիս անց՝ օգոստոսին, ֆրանսիական ընկերությունը կրկին սակագների բարձրացում պահանջեց՝ պատճառաբանելով Հայաստանում առկա բարձր գնաճը։
«Վեոլիա ջուրը» պահնաջում էր բոլոր խմբերի, այդ թվում՝ անապահովների համար 209 դրամ սահմանել։ Կարգավորող հանձնաժողովն իրականացրած մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում, առաջարկում է անապահովների համար սակագինը անփոփոխ թողնել՝ 180 դրամ։ Մյուս սպառողների համար, սակայն, ՀԾԿՀ-ն, ըստ էության, բավարարում է ընկերության առաջարկը և գրեթե հենց նույն սակագին է առաջարկում՝ 208.5 դրամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջուրը հունվարի 1-ից գրեթե 9 դրամով կթանկանա, կառավարությունը սուբսիդավորում է խոստանում