Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, նախարարության փոխանցմամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պաշտպանությունը «կտրականապես հերքել է» Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդումը դիրքերի գնդակոծության վերաբերյալ:
Վերջին շաբաթներին կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են կրակոցներ արձակելու մեջ: Նյոեմբերի 17-ին ադրբեջանական կողմի կրակոցից ՀՀ Պն զինծառայող է վիրավորվել։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել էր այս տեղեկությունը։