Այսօր՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այս տեղեկությունը, մասնավորապես նշելով. «ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն այն մասին, որ իբր նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, մեր բանակի ստորաբաժանումները կրակ են բացել, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայող է վիրավորվել, սուտ է»: