Պաշտոնական Կիևը կրկին պնդում է, որ Ուկրաինայում փետրվարից ծավալված ռազմական գործողությունները կդադարեն միայն ռուսական զորքերի՝ երկրի բոլոր գրավյալ շրջաններից, այդ թվում՝ Ղրիմից դուրսբերման դեպքում։
Այս մասին Telegram-ի իր օգտահաշվում այսօր գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ մենք ջախջախենք Ուկրաինայում գտնվող ռուսական բանակի ստորաբաժանումները և վերականգնենք 1991 թվականի սահմանները», - գրել է Երմակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսների դուրս մղումը Ուկրաինայի ողջ տարածքից մոտակա ժամանակներում հավանական չէ. ԱՄՆ գեներալ