Երեկ երեկոյան ավելի քան 10 միլիոն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային հեռուստաուղերձում։
«Ուկրաինայի դեմ հերթական հրթիռային հարձակման հետևանքների վերացումը շարունակվում է ամբողջ օրը, կրկին հոսանքի վթարային անջատումներ», - ասել է նա։ - «Մենք ամեն ինչ անում ենք էլեկտրամատակարարումը նորմալացնելու համար»։
Զելենսկու խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Վիննիցայում, Օդեսայում, Սումիի շրջանում է, ինչպես նաև Կիևում։
Զելենսկին կրկին դիմել է արևմտյան երկրներին՝ խնդրելով օգնել Ուկրաինային պաշտպանվել ռուսական հրթիռային հարձակումներից։