Թուրքիան Ադրբեջանին շնորհավորել է Ազգային վերածննդի օրվա առիթով

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն այսօր շնորհավորել է Ադրբեջանին Ազգային վերածննդի օրվա առիթով:

«Ադրբեջանի անկախությունն առհավետ կտևի: Կեցցե՛ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը»,- Twitter-ի էջում գրել է Չավուշօղլուն:

Ադրբեջանում նոյեմբերի 17-ը հռչակվել է Ազգային վերածննդի օր: Այդ որոշումն ընդունվել է 1992 թվականին և կապվում է 1988 թվականի նոյեմբերի 17-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ: