ԵՄ ԱԳ խորհուրդն այսօր կքննարկի Ուկրաինայում իրավիճակի զարգացումը

Եվրամիության և Ֆրանսիայի դրոշները, արխիվ

Եվրամիության արտաքին գործերի խորհուրդն այսօր Բրյուսելում կքննարկի Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, սակայն այս անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն ընդունվի, լրագրողներին ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։

«Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Դրանք պատրաստ կլինեն մինչև տարեվերջ», - ասել է աղբյուրը անանուն մնալու պայմանով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովի նախագահը Ուկրաինային մինչև հաջորդ տարվա վերջ 18 մլրդ եվրո օգնություն է խոստանում