Եվրամիությունն Ուկրաինային կտրամադրի մեկ միլիարդ եվր՝ո պատերազմից վնասված էներգահամակարգի վրականգնման համար, Բելռինում Ուկրաինայի վերականգնման հարցով միջազգային համաժողովում այսօր ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նրա խոսքով, Ռուսաստանը միտումնավոր թիրախավորում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը և նախևառաջ էներգետիկան:
«Հենց այդ նպատակով ենք քայլեր անում Ուկրաինայի ենթակառուցվածքը վերականգնելու ուղղությամբ, հատկացնում ենք մեկ միլիարդ եվրո, բացի այդ, արդեն Ուկրաինա ենք փոխադրել 400 գեներատորներ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ուկրաինայի վերականգնման համար պետք է միասնաբար գործեն միջազգային հաստատությունները, մասնավոր սեկտորը և քաղաքացիական հասարակությունը:
Ուկրաինայի իշխանությունների փոխանցմամբ, հոկտեմբերի 10-ին և 11-ին ռուսները հրթիռային հարվածներով մեծ վնաս են հասցրել ուկրաինական էներգետիկային: Ենթադրվում է, որ ավերվել է այդ համակարգի հիմնարկների մոտ 30 տոկոսը:
Ուկրաինայի իշխանությունները բնակիչներին կոչ են անում այս ժամանակաշրջանում հնարավորինս սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը: