Ադրբեջանական զինված ուժերը կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արխիվ

Ադրբեջանի զինված ուժերն այսօր ժամը 18:00-ից շուրջ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմը կորուստներ չունի, փոխանցում է ռազմական գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանը:

Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

(Թարմացում) Ադրբեջանական կողմը ավելի ուշ հերքել է, թե կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախորդ օրերին ևս երկու կողմերը միմյանց մեղադրել են սահմանային կրակոցներ արձակելու համար: Ադրբեջանական կրակոցից օրերս վիրավորվել էր զինծառայող Պարույր Խաչատրյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիի պայմանավորվածություններից 10 օր անց Երևանն ու Բաքուն կոշտ մեղադրանքներ են փոխանակում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանի արևելյան ուղղությունն անհանգիստ էր նաև այս գիշեր