Կրեմլում բացառում են Խերսոնի մարզի կարգավիճակի որևէ փոփոխություն՝ ռուսական զորքի նահանջից հետո:
«Խերսոնը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այդ կարգավիճակը որոշվել և ամրագրվել է օրենսդրությամբ։ Որևէ փոփոխություն չկա և չի կարող լինել», - ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլը Խերսոնն ու ուկրաինական երեք այլ շրջաններ բռնակցել էր սեպտեմբերի վերջին, մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է դուրս բերել զինուժը Խերսոնից՝ իբրև թե մարտավարական նպատակներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանի ՊՆ-ն «մանևր» է անվանում զորքերի դուրսբերումը ԽերսոնիցՄոսկվան հայտարարում է Խերսոնից զորքերի դուրսբերման մասին, Կիևը չի հավատում