Մատչելիության հղումներ

Խերսոնում գտնվող ռուսական զորքերի մեծ մասը տեղափոխվել է Դնեպրի ձախ ափ


Ուկրաինական ԶՈՒ հրետանային մարտկոցը Խերսոնի շրջանում, նոյեմբեր, 2022թ.
Ուկրաինական ԶՈՒ հրետանային մարտկոցը Խերսոնի շրջանում, նոյեմբեր, 2022թ.

Խերսոնում գտնվող ռուսական զորքերի մեծ մասը տեղափոխվել է Դնեպրի ձախ ափ, նահանջողներն իրենց ետևից կամուրջներ են պայթեցնում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցներն ու Տելեգրամ ալիքները։

Ուկրաինական կողմը հաստատում է, որ ռուսական բանակը նահանջում է, մանրամասներ, սակայն, չի հրապարակում։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարը Reuters-ին ասել էր, որ մարզից ռուսական ողջ բանակի դուրսբերումը կտևի առնվազն մեկ շաբաթ։

Նահանջի մասին հայտարարվել էր երկու օր առաջ՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել էր դուրս բերել զինուժը Խերսոնից, որը Մոսկվան օկուպացրել էր պատերազմի մեկնարկին, ապա՝ բռնակցել հանրաքվեով:

XS
SM
MD
LG