Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի Երևանին և Բաքվին սատարել խաղաղության հասնելու և Հարավային Կովկասում կայունություն ու բարգավաճում ապահովելու գործում:
Նրա փոխանցմամբ, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ սերտորեն համակարգվում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
«Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվում են հետևողական գործողություններ, որոնք ուղղված են երկու ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսության զարգացմանը» ,- ասել է Զախարովան:
Խոսելով Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հասցեին ադրբեջանական մամուլում տեղ գտած քննադատական մեկնաբանությունների մասին, Զախարովան ասել է, թե Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել այդ զորախմբի դերը կացության կայունացման գործում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սպառնալիքներ, պահանջներ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Իլհամ Ալիևի կողմիցԼաչինի միջանցքով զինտեխնիկա տեղափոխելու լուրերը տեղեկատվական ահաբեկչություն են. Դավիթ Բաբայան