Միացյալ Նահանգները շատ դրական նշան է համարում այն, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են հրապարակել, երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Կարևոր է նշել, որ իր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպումից հետո երկու երկրները համատեղ հայտարարությամբ հանդես եկան», - ասել է Փրայսը՝ ընդգծելով. - «Համատեղ հայտարարությունը այս երկու երկրների համատեքստում [...] շատ դրական նշան է, որ երկրները կարող են համաձայնության գալ ոչ միայն համատեղ հայտարարության, այլև բուն հարցի շուրջ»։
Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ արտգործնախարարները պայմանավորվել են ակտիվացնել բանակցությունները և նոր հանդիպում կազմակերպել առաջիկա շաբաթների ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն. Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համարՆեդ Փրայսը երեքշաբթի օրը նաև հաղորդագրություն էր տարածել՝ համոզմունք հայտնելով, որ Երևանն ու Բաքուն լրջորեն ձգտում են խաղաղության:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն լրջորեն ձգտում են խաղաղության. Նեդ Փրայս