Ուկրաինայում ռմբակոծությունները, մարտերը շարունակվում են

Ուկրաինա - Մարտական գործողությունները Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի մատույցներում, 8-ը նոյեմբերի, 2022թ.

Անցած օրվա ընթացքում Ուկրաինայում 74 հարված է գրանցվել, որից 58-ը՝ 17 բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներին, հաղորդել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ Նիկոպոլում ռուսական արկերը խոցել են տասնյակ բազմահարկեր և առանձնատներ, երկու արդյունաբերական ձեռնարկություններ, հիվանդանոց, դպրոց, ուսումնարան, մեքենաներ և գազատար։

Կրակի տակ են հայտնվել նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները։

Ռուսական կողմը, իր հերթին, հաղորդում է այսօր առավոտյան Ուկրաինայի կողմից հրետակոծությունների, դրանց հետևանքով Դոնեցկում մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան NASAMS և Aspide զենիթահրթիռային համակարգերը հասել են Ուկրաինա