Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են է'լ ավելի սրել իրավիճակը շփման գոտում: Այդ մասին երկուշաբթի օրն ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ ադրբեջանական ուժերը սահմանի արևելյան հատվածում կրակ են բացել հայկական բանակի դիրքերի վրա:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն էլ, իր հերթին, պնդել է, թե հայկական կողմն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում իսկապես ընդգծված է, որ կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, նախընտրում են կարգավորման բացառապես խաղաղ և քաղաքական-դիվանագիտական միջոցները: Ուստի, մենք վերստին կոչ ենք անում երկու կողմերին խուսափել վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են լարվածություն առաջացնել շփման գծում», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ