«Համազգային հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի», մեկնարկել է վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման հանրահավաքը:
Խորհրդարանի ընդդիմադր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց. «Կապիտուլյացիան կարող ենք կանխել միայն ազգային համերաշխության դրոշով, համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով, և որպես դրա կարևոր հանգրվան՝ ազգային իշխանություն ձևավորելով»:
Հանրահավաքին մասնակցում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ընդդիմադիրների բնորոշմամբ՝ այն միասնության հանրահավաք է ոչ թե որևէ անձի, կուսակցության շուրջ, այլ՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը:
Տես նաև այստեղ.