Մեծ յոթնյակը և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի առավելագույն գին ֆիքսել

Նավթահանք Ռուսաստանում, արխիվ

Մեծ յոթնյակի երկրները և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի համար սահմանել ֆիքսված առավելագույն գին, որը քննարկվում է։ Այս մասին երեկ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Սպասվում է, որ տվյալ հարցով որոշումը կընդունվի այս ամսվա վերջին։

Աղբյուրը նշում է, որ Մեծ յոթնյակը և Ավստրալիան պայմանավորվել են սահմանել ֆիքսված առավելագույն գին, որը պարբերաբար կվերանայվի: Երկրներն ակնկալում են, որ նման մեխանիզմը կօգնի բարձրացնել կայունությունը նավթի համաշխարհային շուկայում, նվազագույնի կհասցնի բեռը շուկայի մասնակիցների վրա, ինչպես նաև կպարզեցնի պահանջների կատարումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են լայն կոալիցիա ձևավորել և ռուսական էներգակիրների առավելագույն գին սահմանել