Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են լայն կոալիցիա ձևավորել և ռուսական էներգակիրների առավելագույն գին սահմանել, ասվում է յոթնյակի ֆինանսների նախարարների՝ այսօր տարածած հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, որոնք դեռևս ուզում են ներկրել ռուսական նավթ ու նավթամթերք, պարտավորվել, որ ռուսական էներգակիրները գնելու ենք բոլորիս կողմից համաձայնեցված առավելագույն գնով, կամ՝ դրանից պակաս», - ասված է աշխարհի յոթ զարգացած արդյունաբերական երկրների հայտարարության մեջ։
Նույնն է պնդել նաև Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ռուսաստանը, մինչդեռ, հայտարարում է, թե այդ պայմաններին չի համաձայնի՝ պահանջելով շուկայական գին սահմանել։