Հայաստանի ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է գիշերը սահմանին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ գիշերը հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափերի հրաձգային զենքերից մոտ հինգ ժամ գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը, ադրբեջանական կողմն էլ «համարժեք պատասխան միջոցներ» է կիրառել:

Երեկ երեկոյան ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի նմանատիպ հաղորդումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու Բաքվի պնդումը