Ակտիվիստ Արշակ Մակիչյանը զրկվեց Ռուսաստանի քաղաքացիությունից

Ակտիվիստ Արշակ Մակիչյանը բնապահպանական ակցիայի ժամանակ, Մոսկվա, 2020թ․

Ռուսաստանցի ակտիվիստ Արշակ Մակիչյանը դատարանի որոշմամբ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։

Մակիչյանն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնելով, որ քաղաքացիությունից զրկվել են նաև իր ընտանիքի երեք անդամները՝ հայրն ու երկու եղբայրները։ Նրանք այլ երկրների քաղաքացիություն չունեն։

28-ամյա Արշակ Մակիչյանը մեկ տարեկանից բնակվում է Ռուսաստանում, նրա ընտանիքը ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան և ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Դատարանը վճռել է, որ Մակիչյանները օրենքի խախտումներով են ռուսական անձնագրեր ստացել։

Ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստը, որը վերջին շրջանում բազմաթիվ բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի, պնդում է, որ դատարանի որոշումը կապված է իր քաղաքացիական դիրքորոշման հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանյան դատախազությունը ցանկանում է հայազգի ակտիվիստին զրկել ՌԴ քաղաքացիությունից