Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող բնապահպան ակտիվիստ Արշակ Մակիչյանին կարող են զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նման պահանջով դատարան է դիմել ռուսաստանյան դատախազությունը, հաղորդում է «Մեդիազոնա»-ն։
Ռուսաստանյան աղբյուրների փոխանացմամբ՝ դատախազությունը պնդում է, որ 2004 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում Մակիչյանը սուտ տեղեկություններ է ներկայացրել: Թե հատկապես ինչ է ստել ակտիվիստը, չի հաղորդվում։
Մակիչյանը գտնվում է Գերմանիայում, նա հայտարարել է, որ գործը քաղաքական է։
Արշակ Մակիչյանը 28 տարեկան է, ծնվել է Հայաստանում, Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2004 թվականին։ Բնապահպանական տարբեր խնդիրների լուծման պահանջով նա վերջին տարիներին տասնյակ ակցիաներ է կազմակերպել, պարբերաբար ելույթներ ունեցել կլիմայական հարցերով միջազգային համաժողովներում: