Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ասված է երկու կողմերի տարածած հաղորդագրություններում:
Իրանական IRNA պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Աբդոլլահիանն ասել է, թե Իրանը Կովկասում վեճի լուծման ճիշտ ճանապարհը համարում է «3+3» ձևաչափը և տարածաշրջանային մեխանիզմները:
«Օտար տերությունների ներկայությունը տարածաշրջանում ավելի է բարդացնում վեճերը, հետևաբար մենք դեմ ենք նրանց ներկայությանը», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ տարածաշրջանի անվտանգությունը կենսական կարևորության հարց է տարածաշրջանի բոլոր երկրների համար, և որ «Իրանը Ադրբեջանի անվտանգությունն ի՛ր անվտանգությունն է համարում»:
Աբդոլլահիանը հավաստիացրել է Բայրամովին, որ Իրանը, «ինչպես միշտ, կենտրոնացնում է ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների միջև վեճերը դիվանագիտական և տարածաշրջանային ուղիներով լուծելուն»։
Իրանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Աստանայում հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Ալիևը քննարկել է Ռուսաստանի, Իրանի նախագահների հետԻրանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովը բարձր է գնահատել այն փաստը, որ իրանցի գործընկերը զանգահարել է և ներկայացրել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջնորդական ջանքերի շրջանակում Հայաստանի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հայաստան եմ այցելել ճանապարհային քարտեզ սահմանելու համար». Իրանի ԱԳ նախարարԻրանը դեմ է ՀՀ-ի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին․ Աբդոլլահիանը՝ ՍիմոնյանինԿապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունըԻրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. ԱբդոլլահիանԻրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը. ԱբդոլլահիանԱդրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նույնպես վստահեցրել է, որ դեմ է օտար ուժերի ներկայությանը և տեղակայմանը տարածաշրջանում, և իր երկրի համաձայնությունն է հայտնել տարածաշրջանային համագործակցությանը, այդ թվում՝ «3+3» ձևաչափով, փոխանցում է IRNA-ն: