Արարատ Միրզոյանը հանդիպել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ:

Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող արդիական թեմաներ:

Պատասխանելով հարցերին՝ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում աշխատանքներն սկսեց Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը