Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Հայաստան

Պոլսո Հայոց Պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանել է Հայաստան։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Պոլսո Հայոց Պատրիարքն առանձնազրույց են ունեցել։

Առաջիկա օրերին Սահակ Պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: