Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Հանդիպմանը, ըստ ՀՀ ՊՆ-ի, քննարկվել է նաև Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Մինչ այդ պատվիրակությունը աշխատանքային քննարկումներ է իրականացրել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ նախարարության պատվիրակության հետ