Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ նախարարության պատվիրակության հետ


Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:

ԱԽ քարտուղարի գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը:

Արմեն Գրիգորյանը և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG