Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին, «Ազատությանը» հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակը: Այլ մանրամասներ ՊՆ-ից չեն հաղորդում:
Պաշտոնական տվյալով՝ սեպտեմբերի երկօրյա մարտերի հետևանքնով անհետ կորած է համարվում 29 հոգի: Հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ պնդել էր՝ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պնդում է՝ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին