Այսօր ճեպազրույցին Ազգային ժողովի նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է, Ֆեյսբուքում գրել է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ խնդրելով՝ թիվը հրապարակելիս հաշվի առնել պաշտոնական տվյալները:
«Հայցում եմ բոլորի ներողամտությունը», - գրել է Խաչատրյանը։
Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ։ Նման թիվ առաջին անգամ էր հնչեցվում:
Օրեր առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն առնվազն 201 զոհ ունի։ 40-օրվա ընթացքում ոչ մի պետական մարմին զոհերի վերջնական թիվ չէր հայտնել, իսկ այս ընթացքում տեղեկություններ հրապարակող միակ պաշտոնյան՝ վարչապետը, զոհերի ու անհետ կորածների ընդհանուր ու վերջնական թիվ էր ասել՝ 210-ից ավելի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն առնվազն 201 զոհ ունի