Սունակի կառավարությունը կշարունակի ուժեղ աջակցությունը Կիևին

Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Ռիշի Սունակ, արխիվ

Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը խոստացել է աջակցել՝ ավարտին հասցնելու ռուսական զորքերը վերջնականապես հետ մղելու պայքարը։ Ռիշի Սունակն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել երեկ՝ Չարլզ թագավորից կառավարություն կազմելու առաջարկը ստանալուց հետո։

Սունակը վստահեցրել է Զելենսկուն, որ իր վարչապետության օրոք Միացյալ Թագավորության աջակցությունն Ուկրաինային կլինի «ուժեղ, ինչպես միշտ», հայտնել է Դաունինգ Սթրիթ 10-ի խոսնակը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել էր, թե Ռուսաստանը ենթադրում է, որ Ռիշի Սունակի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակմամբ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների չեն բարելավվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում ենթադրում են, որ Բրիտանիայի նոր վարչապետի նշանակմամբ Լոնդոնի հետ կապերի բարելավում չի լինի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դժվար որոշումներ են սպասվում». Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ