Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետ Ռիշի Սունակը հրապարակել է նոր կառավարության կազմը: Հայտնի են առանցքային պաշտոններում նշանակված գործիչները:
Ջերեմի Հանթը կվերանշանակվի գանձապետարանի քարտուղարի (ֆինանսների և տնտեսության նախարարի) պաշտոնում: Այն մինչև վերջերս՝ Լիզ Թրասի վարչապետության օրոք, հենց Սունակն է զբաղեցրել:
Ըստ բրիտանացի որոշ վերլուծաբանների, այդ նշանակումը վկայում է, որ Սունակի կառավարությունը կհրաժարվի հանրային դժգոհության և ազգային տարադրամ ֆունտ ստերլինգի արժեզրկման առիթ դարձած Թրասի հարկային փոփոխությունների նախաձեռնությունից:
Դոմինիկ Ռաաբը կվերստանձնի արդարադատության նախարարի և փոխվարչապետի պաշտոնը: Բեն Ուոլեսը կպահպանի պաշտպանության, իսկ Ջեյմս Քլևերլին՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Սուելա Բրեյվերմանը կվերականգնվի ներքին գործերի նախարարի պաշտոնում:
Սունակն ավելի վաղ ասել է, որ էական փոփոխություններ անելու մտադրություն չունի և իր թիմ է հրավիրել պահպանողական վարչապետեր Թերեզա Մեյի, Բորիս Ջոնսոնի և Լիզ Թրասի կառավարություններում աշխատած պաշտոնյաներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դժվար որոշումներ են սպասվում». Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ