SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Շախմատի աշխարհի չեմպիոն և ռուս ընդդիմադիր Գարի Կասպարովին անվանել է «հիմար»՝ վիրավորական արտահայտություններով պատասխանելով Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման քննադատությանը:
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ խաղաղութան հասնելու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է զիջեն Վլադիմիր Պուտինին:
Գարի Կասպարովը, արձագանքելով Մասկի այս աղմուկ հանած հայտարարություններին, նշել էր․ - «Ինչո՞ւ են մարդիկ Սիլիկոնյան հովիտներում, իրենց հարմարավետ առանձնատանը նստած, Ուկրաինային ցուցում տալիս, թե ինչ պետք է անել: Դա բարոյական տհասություն է և աշխարհաքաղաքական կուրություն»։
Ի պատասխան՝ Մասկը Թվիթերում գրել է. - «Թեև Կասպարովը համարյա այնքան լավ է շախմատ խաղում, որքան իմ Iphone-ը, բայց մնացած հարցերում նա հիմար է»: