Իրանը հայտարարում է իսրայելական լրտեսական ցանցի չեզոքացման մասին

Իրանի հետախուզության նախարարության լոգոն, արխիվ

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում Իսրայելի օգտին աշխատող 10 գործակալներ են ձերբակալվել: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը: Իսլամական հանրապետության հատուկ ծառայությունների պնդմամբ՝ բոլոր ձերբակալվածներն ուղիղ տեսակապի մեջ են եղել իսրայելական հետախուզության՝ «Մոսադ»-ի աշխատակիցների հետ։

«Ձերբակալվածները հրկիզում էին Իրանի անվտանգության ծառայությունների հետ առնչվող մարդկանց մեքենաներն ու տները, լուսանկաներն ուղարկում «Մոսադ»-ի աշխատակիցներին և դրա դիմաց կանխիկ գումար ստանում», - հաղորդում են իրանական աղբյուրները։

Lրտեսական ցանցի բացահայտման մասին տեղեկությունները Իսրայելն առայժմ չի մեկնաբանում։