Ֆուտբոլի Իտալիայի առաջնության A Սերիայի՝ բարձրագույն խմբի մրցաշարում շաբաթ ուշ երեկոյան Միլանի «Ինտեր»-ը մրցակցի հարկի տակ 4:3 հաշվով առավելության հասավ Ֆլորենցիայի «Ֆիորենտինա»-ի նկատմամբ:
Դրամատիկ պայքարում նախ Միլանի ակումբը 2 գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը, սակայն Ֆլորենցիայի թիմը հավասարեցրեց հաշիվը: «Ինտեր»-ը կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 3:2, սակայն «Ֆիորենտինա»-ն կրկին վերականգնեց հավասարակշռությունը: Խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խփեց վճռական գոլը և հաղթանակ պարգևեց իր թիմին:
Սա հայ կիսապաշտպանի առաջին գոլն է «Ինտեր»-ի կազմում Սերիա A-ում անցկացրած 8 հանդիպումներում:
Մրցաշրջանը ոչ այնքան հաջող մեկնարկած «Ինտեր»-ն անչափ կարևոր 3 միավոր վաստակեց և 11-րդ տուրից հետո աղյուսակի 7-րդ հորիզոնականում է՝ առաջատարներ «Նապոլի»-ին և «Միլան»-ին զիջելով 5 միավորով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մխիթարյանը միացավ իտալական «Ինտեր»-ին