Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն ապահովել է կուսակից պահպանողականների աջակցությունը վարչապետի պաշտոնի համար իր պայքարում:
Երկուշաբթի օրը խորհրդարանը պաշտոնապես կհայտարարի թեկնածուների ցուցակը:
Ենթադրվում է, որ կուսակցության լիդեր ընտրվելու և վարչապետ դառնալու համար կպայքարեն ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և խորհրդարանի ստորին պալատի ներկայիս նախագահ Փեննի Մորդընթը:
Կուսակցության լիդերին առցանց քվեարկությամբ պետք է ընտրեն Պահպանողական կուսակցության մոտ 170 հազար անդամները:
Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 28-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիզ Թրասը հրաժարական է ներկայացրել