William Hill բրիտանական բուքմեյքերական ընկերությունը վարչապետ Լիզ Թրասին փոխարինողների թվում նախապատվությունը տալիս է նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնիչն և նրա նախկին ֆինանսների նախարար Ռիշի Սունակին: Վերջինս այս պահին առաջատարն է համարվում:
Թրասը երեկ է հրաժարական ներկայացրել: Նա ընդամենը վեց շաբաթ է աշխատել: Ըստ բուքմեյքերների՝ Թրասի հրաժարականից հետո առավել բարձր է գնահատվել վարչապետ դառնալու Սունակի հավանականությունը, սակայն վիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Ջոնսոնը հայտնել է, որ պատրաստ է պայքարել պաշտոնը վերականգնելու համար:
«Խենթ կացություն է Թրասի հրաժարականից հետո, առաջատար թեկնածուն Սունակն էր, բայց նորից հայտնվեց Ջոնսոնը, և հիմա նրա վարկանիշը մոտենում է Սունակի վարկանիշին»,- ասել է William Hill ընկերության խոսնակ Լի Ֆելպսը:
Վարչապետի պաշտոնին պայքարելու համար պահպանողական լիդերը պետք է մինչև գալիք երկուշաբթի օրը ստանա առնվազն 100 կուսակիցների աջակցությունը:
Մեկից ավելի թեկնածուների դեպքում լիդերը կընտրվի կուսակցականների կողմից՝ առնաց քվեարկությամբ: Գործընթացը պետք է ավարտվի մինչև հոկտեմբերի 28-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրիտանիայի վարչապետի թեկնածուները մինչև երկուշաբթի պետք է ապահովեն առնվազն 100 կուսակիցների քվեներ