Եվրամիության Սախարովի անվան մրցանակը շնորհվեց Ուկրաինայի ժողովրդին

Ակադեմիկոս, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարով

Մարդու իրավունքների ոլորտում Անդրեյ Սախարովի անվան Եվրամիության մրցանակը 2022-ին շնորհվեց Ուկրաինայի ժողովրդին։ Այս մասին հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Եվրախորհրդարանի խմբակցությունները տարբերվող առաջարկներ էին ներկայացրել՝ Ուկրաինայի ժողովրդին, նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Ի վերջո հավանություն է ստացել հետևյալ ձևակերպումը․ - «Ուկրաինայի քաջարի ժողովրդին՝ ի դեմս նրա նախագահի, ընտրված առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր հայտնի կդառնա Սախարովի մրցանակի դափնեկիրը