Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ նոր դեսպաններ են նշանակվել Լիբանանում, Իտալիայում, Վատիկանում, Նիդերլանդներում, Խորվաթիայում, Եգիպտոսում, Ալժիրում, Մարոկկոյի թագավորությունում, Վիետնամում։
Ֆրանսիայում Արդբեջանի դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակվել այդ երկրի արտգործնախարարության արդեն նախկին խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
Իլհամ Ալիևի հրամանագրով՝ Ադրբեջանը նոր ներկայացուցիչներ կունենա նաև մի շարք միջազգային կառույցներում՝ ՆԱՏՕ-ում, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում։
Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում լայնածավալ կադրային փոփոխությունների պատճառների մասին չի հաղորդվում։