Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին այսօր հրավիրվել է Արտգործնախարարություն։ Նախօրեին Ֆրանսիայում Ադրբեջանի դեպանատան մոտ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ գերատեսչությունում ֆրանսիացի դիվանագետին բողոքի նոտա են հղել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ այդ հաղորդումների՝ հանդիպմանը փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը ֆրանսիական կողմին տեղեկացրել է, որ Ֆրանսիայում «հայկական սփյուռքի մի խումբ ծայրահեղական ուժերի հարձակումը Ադրբեջանի դեսպանատան վրա ուղեկցվել է» Ֆրանսիայի օրենքների ու միջազգային իրավունքի ընդունված նորմերի կոպտագույն խախտմամբ։

Բաքուն պահանջում է Ֆրասիայից հանգամանալից հետաքննություն ու համապատասխան օրենսդրական գնահատականներ տալ։ Ըստ ադրբեջանական կողմի` այդ երկրում Ֆրանսիայի դեսպանն իր ափսոսանքն է արտահայտել ու հայտնել է, թե համապատասխան քայլեր կձեռնարկվեն, որպեսզի միջադեպին իրավական գնահատական տրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG