Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը` խոսելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացների մասին։
«Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին», - նաև հավելել է թուրք պաշտոնյան։
A Haber թուրքական հեռուստաընկերության հետ զրույցում Քալընը գոհունակությամբ է խոսել հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերի մասին՝ շեշտելով, որ «պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլու. «Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ»