Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ Անկարան պատրաստ է Երևանի հետ երկխոսության՝ ցանկացած հարթակում, և անկեղծորեն հետաքրքրված է հարաբերությունների բարելավմամբ:
Այդ մասին Չավուշօղլուն ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների հավաքի ավարտին՝ TRT թուրքական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:
«Մենք պատրաստ ենք բանակցությունների Հայաստանի հետ, որևէ խոչընդոտ չենք տեսնում»,- նշել է արտգործնախարարը:
Նա հաստատել է, որ երկու երկրների հատուկ բանագնացները [Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը] հետայսու հանդիպելու են ոչ թե երրորդ երկրների տարածքում, այլ Թուրքիայում և Հայաստանում:
«Հատուկ բանագնացներն իրենք կորոշեն իրենց հանդիպումների օրն ու վայրը, կարիք չկա մեկնել այլ պետություններ»,- ասել է Չավուշօղլուն: